Թուրքական ԶԼՄ-ների տեղեկությամբ, Թուրքիայում զոհվել է Վրաստանի քաղաքացի
Թուրքական ԶԼՄ-ների տեղեկությամբ, Թուրքիայում զոհվել է Վրաստանի քաղաքացի

Թուրքիայի Ռիզե քաղաքում մահացել է Վրաստանի քաղաքացի, 34-ամյա տղամարդ,- այս մասին տեղեկություն է տարածում թուրքական մամուլը:

Մահված պատճառ է անվանվում մեղվի խայթոցից առաջացած ալերգիան:

Թուրքական ԶԼՄ-ների տեղեկությամբ, Վրաստանի քաղաքացին Ռիզեում աշխատում էր թեյի պլանտացիաներում, որտեղ թեյ հավաքելիս նրան խայթել է մեղուն: Նա մահացել է հիվանդանոց տեղափոխելուն պես: