Թուրքական ոստիկանությունը խուզարկել է Ստամբուլում գտնվող ընդդիմադիր Halk TV-ի գրասենյակը

12:16, 14.10.2026

Թուրքական ոստիկանությունը խուզարկել է Ստամբուլում գտնվող ընդդիմադիր Halk TV հեռուստաալիքի գրասենյակները: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ հեռուստաալիքի մենեջեր է ժամանակավորապես նշանակվել Թուրքիայի կառավարությանը մոտ կանգնած անձը։

«Հարյուրավոր ոստիկաններ մտել են շենք: Խուզարկության ընթացքում Halk TV շենք մուտք գործելն արգելված է», – ասվում է հեռուստաալիքի կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։

Ինչպես հայտնի է, հեռուստաալիքի ուղիղ հեռարձակումը դադարեցվել է առավոտյան ժամը 06:30-ին, որից հետո սկսվել է նախապես ձայնագրված նյութի հեռարձակումը։

Դենիզ Բայրամօղլուի խոսքով՝ հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Սուաթ Թոքթաշը փորձել է իրավիճակը պարզաբանել Թուրքիայի կառավարության ներկայացուցչի հետ՝ հեռարձակումը շարունակելու համար, սակայն նրան թույլ չեն տվել շարունակել հեռարձակումը։

Թուրքիայի կառավարությունը չի մեկնաբանել միջադեպը։

Ինչպես գրում է Reuters-ը, վերջին տարիներին մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները և արևմտյան երկրները հաճախակի քննադատել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը՝ մարդու իրավունքների վատթարացման և մամուլի ազատության սահմանափակումների համար: Հրատարակության տվյալներով՝ վերջերս Թուրքիայում մի քանի ընդդիմադիր և անկախ լրատվամիջոցներ արգելվել, տուգանվել և այլ կերպ սահմանափակվել են։

Նմանատիպ