Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 33 մարդու, ովքեր կասկածվում են իսրայելական Մոսադի համար լրտեսության մեջ
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 33 մարդու, ովքեր կասկածվում են իսրայելական Մոսադի համար լրտեսության մեջ

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 33 մարդու, ովքեր կասկածվում են իսրայելական Մոսադի համար լրտեսության մեջ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։

«Ստամբուլի դատախազության ահաբեկչության դեմ պայքարի բյուրոյի և Ազգային հետախուզական կազմակերպության կողմից սկսված «Խլուրդ» գործողության շրջանակներում ոստիկանությունը ութ նահանգների 57 վայր է ներխուժել», – ասել է Երլիքայան:

Թուրքիայի ներքին գործերի նախարարը նաեւ նշում է, որ կասկածյալների նպատակը եղել է Թուրքիայում բնակվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը, վերահսկումը, հարձակումը եւ առեւանգումը։

Ավելի վաղ՝ անցյալ ամիս, Թուրքիան զգուշացրել էր Իսրայելին լուրջ հետևանքների մասին, եթե Իսրայելը փորձի հետապնդել Պաղեստինից դուրս բնակվող Համաս խմբի անդամներին, այդ թվում՝ թուրքական տարածքում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դա Իսրայելի կողմից սխալ կլինի։