Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առաջիկա օրերին հնարավոր է հանդիպում անցկացվի Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի և ՄԱԿ-ի միջև
Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի և ՄԱԿ-ի հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին՝ հումանիտար հարցերով կոնտակտային խմբի շրջանակներում,- հայտնում է թուրքական «TRT Haber» հեռուստաընկերությունը՝ հղում անելով սեփական դիվանագիտական աղբյուրներին։
Ըստ տեղեկությունների՝ ՄԱԿ-ն առաջարկել է մարդասիրական շփման խումբ ստեղծել, և Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի և ՄԱԿ-ի միջև բանակցությունները կարող են շարունակվել մոտ օրերս։ Կողմերի միջև կարող են անցկացվել տեխնիկական հանդիպումներ»,- ասվում է հեռուստաընկերության հաղորդագրության մեջ։
«TRT Haber»-ի դիվանագիտական աղբյուրները հրադադարի շուրջ բանակցությունների շրջանակներում կենտրոնացել են նաև անվտանգության երաշխիքների վրա։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և մի քանի հարակից երկրների հետ բանակցություններ են ընթանում։ Այդ երկրները դեռ առաջարկներ չեն արել կողմերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։