Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի և Հայաստանի միջև ինքնաթիռներով բեռնափոխադրումները կարող են սկսվել մինչև Ամանոր, քննարկվում է նաև Ալիքանի ցամաքային անցման կետի բացումը
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի և Հայաստանի միջև ինքնաթիռներով բեռնափոխադրումները կարող են սկսվել մինչև Ամանոր, քննարկվում է նաև Ալիքանի ցամաքային անցման կետի բացումը

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սկսվել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման երկրորդ փուլը։ «Hurayet Daily»-ն հայտնում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ինքնաթիռներով բեռնափոխադրումները կարող են սկսվել մինչև նոր տարի։ Թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում բանակցային գործընթացում ներգրավված անձը նշում է, որ բեռնատար ինքնաթիռների թռիչքները կարող են սկսվել մինչև դեկտեմբերի 31-ը։

«Հայաստանը բեռներ է ստացել Թուրքիայից Վրաստանի տարածքով։ Բեռնատար ինքնաթիռների թռիչքների մեկնարկից հետո թուրքական արտադրանքը կբերվի անմիջապես Հայաստան»,- ասել է թուրք պաշտոնյան թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում։

Ըստ լրատվամիջոցի՝ քննարկվում է նաև Ալիկան անցման կետի բացումը, որը փակ է 1993 թվականից։ Ինչպես գրում է «Hurayet Daily»-ն, այս անցումը բացելու համար անհրաժեշտ է վերականգնել 128 մետրանոց կամուրջը։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման երրորդ փուլով նախատեսվում է բանակցություններ սկսել երկկողմ առևտրի վերականգնման շուրջ։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս հարցով տեխնիկական աշխատանքներն արդեն սկսվել են։