Թուրքական լրատվամիջոցները գրում են աղետի գոտում վրացի փրկարարների մասին
Վրացի հրշեջները փլատակների միջից ողջ-ողջ դուրս են բերել մի երիտասարդ կնոջ. Բացի այդ, Վրաստանը Թուրքիային օգնության է ուղարկում ևս 40 հրշեջների և փրկարարների,- այսպես են արձագանքում թուրքական առաջատար լրատվամիջոցները Թուրքիայի աղետի գոտում վրացի փրկարարներին որոնողական աշխատանքներին ներգրավելու գործընթացին։
«Վրացի հրշեջներն ու փրկարարները ողջ գիշեր ակտիվորեն աշխատել են Թուրքիայում աղետի գոտում և Ադըյամանի ավերակներից ողջ-ողջ դուրս են բերել մի երիտասարդ կնոջ։ Հայտնի է դառնում այն, որ Վրաստանը հավելյալ 40 հրշեջ ու փրկարար է ուղարկում Թուրքիային օգնելու»,- գրում են թուրքական լրատվամիջոցները։
Նշենք, որ Վրաստանն արդեն մի քանի օր առաջ 60 հրշեջ է ուղարկել Թուրքիային օգնելու։