Թուրքական լրատվամիջոցներ. Էրդողանը Շվեդիայի վարչապետին ասել է, որ Թուրքիան միշտ աջակցել է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, սակայն դժգոհ է Շվեդիայում ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունից

18:50, 21.05.2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր շվեդ գործընկերոջ հետ։ Տեղեկությունը տարածում են թուրքական լրատվամիջոցները։

Ըստ տեղեկությունների, հեռախոսազրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են երկկողմ հարաբերություններին և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն առնչվող հարցեր։

Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան միշտ աջակցել է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը՝ նշելով, որ համերաշխությունը Դաշինքի հիմնարար արժեքն է ինչպես անդամ երկրների, այնպես էլ հավաքական անվտանգության տեսանկյունից: Նա ասել է, որ Թուրքիան դժգոհ է Շվեդիայում ահաբեկչական կազմակերպությունների՝ PKK/YPG-ի և FETÖ-ի գործունեությունից։

Թուրք առաջնորդն ընդգծել է, որ պետք է դադարեցնել Շվեդիայի քաղաքական, ֆինանսական և ռազմական աջակցությունը ահաբեկչական կազմակերպություններին։ Էրդողանը նաև կոչ է արել Մագդալենա Անդերսոնին չեղարկել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության սահմանափակումները։

Նմանատիպ