Թուրքական լիրան դոլարի նկատմամբ ռեկորդային էժանացել է
Թուրքական լիրան դոլարի նկատմամբ ռեկորդային էժանացել է

Թուրքական լիրան դոլարի նկատմամբ ռեկորդային էժանացել է։ Մարտի 11-ին կայացած առուվաճառքի ժամանակ մեկ ամերիկյան դոլարն արժեր 32 լիրա։

Թուրքիայի ազգային արժույթը արժեզրկվել է նաև Եվրոյի նկատմամբ

Մեկ եվրոն արժե 35,06 լիրա։ Ստամբուլի ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսը փետրվարի 28-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում կտրուկ նվազել է՝ 9193-ից հասնելով 8744 կետի, սակայն մարտի 11-ին բարձրացել է 9263 կետի։