Թուրքական կողմի տվյալներով՝ հարձակման է ենթարկվել Ռուսաստանից Վրաստան արևածաղկի ձեթ տեղափոխող ռուսական դրոշի ներքո նավարկող տանկերը
Ռուսաստանից Վրաստան արևածաղկի ձեթ տեղափոխող ռուսական դրոշի ներքո նավարկող տանկերը հարձակման է ենթարկվել։
Լուրը հայտնել է Թուրքիայի ծովային գործերի գլխավոր վարչությունը։
Ըստ նրանց՝ անձնակազմի 13 անդամները չեն տուժել։
Ինչպես X-ում գրել է Թուրքիայի ծովային գործերի վարչությունը, MIDVOLGA-2 անունով նավը հարձակման է ենթարկվել թուրքական ափից 130 կմ հեռավորության վրա։ Ըստ նրանց՝ հարձակմանը մասնակցել է «կամիկաձե անօդաչու թռչող սարք»։
Հարձակման մասին հարցին թուրքական կառավարության պաշտոնյան պատասխանել է, որ «համապատասխան կողմերին, այդ թվում՝ ուկրաինական իշխանություններին, ուղարկվել են անհրաժեշտ ծանուցումներ, սակայն լրացուցիչ մանրամասները հայտնի չեն»։
Հարձակումից հետո նավը աննշան վնասներ է կրել և վերադարձել Թուրքիա։