Թուրքական կողմը Վրաստանի Պաշտպանության ուժերի հատուկ նշանակության զորքերի հրամանատարությանը փոխանցել է գրոհային հրացաններ
Թուրքական կողմը Վրաստանի Պաշտպանության ուժերի հատուկ նշանակության զորքերի հրամանատարությանը փոխանցել է գրոհային հրացաններ

Թուրքիայի Հանրապետության Զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի հրամանատարությունը Վրաստանի Պաշտպանության ուժերի հատուկ նշանակության հրամանատարությանը նվիրել է տարբեր տեսակի գրոհային հրացաններ։

Միջոցառմանը ներկա էին Վրաստանի Պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Զազա Չխաիձեն, հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գնդապետ Թեյմուրազ Ղլատեիշվիլին, Թուրքիայի Հանրապետության դեսպան Ալի Քաան Օրբայը և պաշտպանական կցորդ, գնդապետ Իլհան Օկտենդուրալին։

Հյուրերը զննել են զենքերը և ծանոթացել դրանց տեխնիկական-տակտիկական բնութագրերին։ Այնուհետև նրանք տեղափոխվել են հատուկ նշանակության զորքերի հրաձգարան, որտեղ գործնականում փորձարկել են նոր հրացանները։

Դիպուկահար հրացանների փոխանցումը իրականացվել է Վրաստանի և Թուրքիայի միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության շրջանակներում։ Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները տարիներ շարունակ հաջողությամբ համագործակցում են տարբեր ուղղություններով։