Թուրքական հատուկ ծառայությունները ձերբակալել են 51 մարդու, ովքեր կասկածվում են «Իսլամական պետության» հետ կապ ունենալու մեջ

16:28, 31.03.2024

Թուրքական հատուկ ծառայությունները ձերբակալել են 51 մարդու, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Թուրքիայի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ կասկածյալներին ձերբակալելու գործողություններ են իրականացվել Թուրքիայի 21 նահանգներում։

Գործողությանը մասնակցում էին ոստիկանության շրջանային ստորաբաժանումները և համակարգում էին դատախազությունը, գլխավոր անվտանգության վարչությունը, հետախուզական վարչությունը և ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը։

«Իսլամական պետության» հետ կապված ամենամեծ թվով կասկածյալները՝ տասը մարդ, ձերբակալվել է Անկարայի նահանգում։ Թուրքիայի ներքին գործերի նախարարը նշել է, որ գործողությունների ընթացքում առգրավվել է մեծ քանակությամբ կազմակերպչական փաստաթղթեր և թվային նյութեր։

Նմանատիպ