Թուրքական ընդդիմությունը Ստամբուլի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրել Նուրի Ասլանին
Ստամբուլի քաղաքապետարանի խորհուրդը Ստամբուլի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրել ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Նուրի Ասլանին։
Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Ինչպես հայտնում է «Reuters»-ը, Ստամբուլի ընդդիմադիրների կողմից վերահսկվող քաղաքային խորհուրդը ժամանակավոր քաղաքապետ է ընտրել, որը կղեկավարի քաղաքը, մինչ Էքրեմ Իմամօղլուն բանտարկված է։
Ստամբուլի 314 հոգանոց խորհուրդը 177 ձայնով ընտրել է ընդդիմադիր կուսակցության անդամ Նուրի Ասլանին։
Հիշեցնենք, որ դատարանը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին դատապարտել է ազատազրկման։ Նա մեղադրվում է կոռուպցիայի և ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ։ Իմամօղլուի ձերբակալությունից հետո ամբողջ երկրով մեկ բողոքի ցույցեր սկսվեցին, ավելի քան 1400 մարդ ձերբակալվեց: