Թուրքական դատարանը Ստամբուլի քաղաքապետին դատապարտեց մեկ տարի ութ ամիս ազատազրկման
Թուրքական դատարանը Ստամբուլի քաղաքապետին մեղավոր է ճանաչել Ստամբուլի գլխավոր դատախազին «սպառնալու» մեջ: Էքրեմ Իմամօղլուն դատապարտվել է մեկ տարի ութ ամիս ազատազրկման:
Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Սպասվում է, որ Ստամբուլի քաղաքապետը կբողոքարկի որոշումը, և դատավճիռը ուժի մեջ կմտնի միայն այն դեպքում, երբ սպառվեն բոլոր իրավական միջոցները:
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Թուրքիայում մինչև երկու տարի ազատազրկման դատավճիռները սովորաբար փոխարինվում են տուգանքներով, սակայն Իմամօղլուն ևս մի քանի դատավարություն է սպասում և կարող է զրկվել քաղաքական գործունեությունից:
Հիշեցնենք, որ Էքրեմ Իմամօղլուն, որը համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդ, ձերբակալվել է մարտի 19-ին՝ կոռուպցիայի և ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու մեղադրանքով: Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանը հաջորդել են զանգվածային բողոքի ցույցեր Թուրքիայում: