Թուրքական բանակը հարյուրավոր ավիահարվածներ է հասցրել Իրաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Քուրդիստանի շրջանում
Թուրքական բանակը հարյուրավոր ավիահարվածներ է հասցրել Իրաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Քուրդիստանի շրջանում

Թուրքական բանակը 15 կիլոմետր խորությամբ մտել է Իրաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Քուրդիստանի տարածք և հարյուրավոր ավիահարվածներ հասցրել։ Այս մասին տեղեկություններ են տարածում տեղական լրատվամիջոցները՝ հիմնվելով հակամարտությունների մոնիտորինգի կենտրոնի վրա։

Տարածված տեղեկությունների համաձայն՝ անցած ամսվա վերջին Թուրքիան հարյուրավոր զինվորներ ու զինտեխնիկա է ուղարկել Իրաքյան Քրդստան և Դահուկի շրջանում անցակետեր է տեղադրում և ռազմական պարեկություն է իրականացնում։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Թուրքիայի ռազմական արշավը նպատակ ունի զսպել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) սպառնալիքը Քրդստանի սահմանի մոտ։

Թուրքական գործողությունները Իրաքյան Քրդստանում առնվազն 602 գյուղացու տեղահանման վտանգի տակ են դնում, առնվազն 162 գյուղ արդեն տարհանվել է, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտին ասել էր, որ Անկարան մոտ է վերջնական տեսքի բերելու այն գոտին, որը մինչև ամառ «մշտապես կլուծի» անվտանգության խնդիրները Քրդստանի և Իրաքի հետ սահմանին: