Թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեությունը Ղարաբաղի Աղդամ քաղաքում կդադարեցվի.
Թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեությունը Ղարաբաղի Աղդամ քաղաքում կդադարեցվի, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Թուրքիայի պաշտպանության նախարարության հիման վրա։
Համաձայն տարածված տեղեկությունների՝ հրադադարի ռեժիմը պահպանելու նպատակով 2021 թվականի հունվարի 30-ին ստեղծված մոնիտորինգի կենտրոնի գործունեությունը ավարտվում է։
Նշենք, որ ապրիլի 17-ին հայտնի դարձավ Ղարաբաղից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման մասին։