Թունավորման ախտանիշով Զուգդիդիի հիվանդանոց տեղափոխված 10 ուկրաինացի երեխայի գործով ՆԳՆ-ը հետաքննություն է սկսել թրաֆիքինգի հոդվածով
Թունավորման ախտանիշով Զուգդիդիի հիվանդանոց տեղափոխված 10 ուկրաինացի երեխայի գործով ՆԳՆ-ը հետաքննություն է սկսել թրաֆիքինգի հոդվածով: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ում:
«Վրաստանի ներքին գործերի նախարարություն գրանցված տեղեկության համաձայն, 2019 թվականի ապրիլի 8-ին, Մոսկվա-Թբիլիսի չվերթով Վրաստան է ժամանել Ուկրաինայի քաղաքացի, որին ուղեկցում էր 10 անչափահաս երեխա: Նախարարության մոտ առկա փաստաթղթերի համաձայն, բոլոր 10 երեխաները այս կնոջ զավակներն են: Նշված կինը պատրաստվում էր Վրաստանից տեղափոխվել Աբխազիայի օկուպացված տարածք:
10 անչափահաս երեխայից չորսը ծնվել է 2017 թվականին: Քանի որ նշված փաստը կասկած է առաջացրել, որ կային թրաֆիքինգի նշաններ, ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ՔՕ-ի 143-րդ պրիմ հոդվածի առաջին մասով (մարդկանց վաճառք – թրաֆիքինգ), որի շրջանակներում իրականցվում են օպերատիվ և քննչական գործողություններ, որպեսզի բացահայտվի, արդյոք կա մարդկանց վաճառքի փաստ:
Հետաքննության շրջանակներում ակտիվ համագործակցում ենք արտասահմանցի գործընկերների հետ»,- հայտարարում են ՆԳՆ-ում: