Թուլսի Գաբբարդ. Խորը պետությունը և նրա քարոզչական լրատվամիջոցները նպատակ ունեն խաթարել Դոնալդ Թրամփի ջանքերը՝ խաղաղություն բերելու Ուկրաինային
Թուլսի Գաբբարդ. Խորը պետությունը և նրա քարոզչական լրատվամիջոցները նպատակ ունեն խաթարել Դոնալդ Թրամփի ջանքերը՝ խաղաղություն բերելու Ուկրաինային

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հայտարարում է, որ «խորքային պետության» (Deep State) և դրա քարոզչական մեդիայի նպատակն է խաթարել Դոնալդ Թրամփի խաղաղության հաստատման ջանքերը Ուկրաինայում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը չունի կարողություն՝ ոչ միայն Ուկրաինան, այլև Եվրոպան գրավելու և օկուպացնելու։

««Խորքային պետության» պատերազմասեր ուժերը և նրանց քարոզչական մեդիան շարունակում են ձգտել խափանել նախագահ Թրամփի խաղաղության հաստատման ջանքերը Ուկրաինայում — և, անկասկած, նաև Եվրոպայում — կեղծ պնդմամբ, թե «ԱՄՆ հետախուզական համայնքը» համաձայն է ԵՄ/ՆԱՏՕ-ի տեսակետին, ըստ որի Ռուսաստանի նպատակը Եվրոպա ներխուժելն ու գրավելն է՝ իրենց պատերազմի քաղաքականությանն աջակցություն ապահովելու համար։

Ճշմարտությունն այն է, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունը գնահատում է, որ Ռուսաստանը նույնիսկ Ուկրաինան գրավելու և օկուպացնելու հնարավորություն չունի՝ առավել ևս Եվրոպա ներխուժելու և այն օկուպացնելու», – գրել է Թուլսի Գաբարդը։