Թռիչքի ժամանակ պոկվել է «Ալյասկայի ավիաուղիներ»-ի մարդատար ինքնաթիռի ֆյուզելյաժի մի մասն ու պատուհանը
Թռիչքի ժամանակ պոկվել է «Ալյասկայի ավիաուղիներ»-ի մարդատար ինքնաթիռի ֆյուզելյաժի մի մասն ու պատուհանը

Թռիչքի ժամանակ «Ալյասկայի ավիաուղիներ»-ի մարդատար ինքնաթիռի ֆյուզելյաժի մի մասն ու պատուհանը պոկվել է: Դեպքից հետո ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Պորտլենդում։

«Ալյասկայի ավիաուղիներին» պատկանող «Boeing 737 Max 9» ինքնաթիռը Կալիֆորնիայում թռիչք էր կատարում, երբ թռիչքից 35 րոպե անց պատուհանի հետ միասին պոկվեց ֆյուզելյաժի մի մասը։

Դեպքի պահին ինքնաթիռը թռչում էր 4876 մետր բարձրության վրա։ Ինքնաթիռում եղել է 177 ուղևոր և անձնակազմի վեց անդամ։

Ավիաընկերությունը հայտարարել է, որ ժամանակավորապես կդադարեցնի ընկերությանը պատկանող «Boeing 737 Max 9» 65 միավոր օդանավերի շահագործումը՝ ինքնաթիռների ստուգում իրականացնելու համար։