Թրենդ. Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը սկսել է գազով լցնել հունգարական պահեստները
Թրենդ. Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը սկսել է գազով լցնել հունգարական պահեստները

Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը՝ «Սոկար»-ը, սկսել է գազով լցնել հունգարական պահեստները։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն։ Առաջին 50 մլն խմ-ը բեռնվում է պահեստներ։

«Վերջին մեկուկես տարվա ընթացքում Եվրոպան մշտապես կանգնած է լուրջ էներգետիկ ճգնաժամի առաջ։ Պատժամիջոցների պատճառով գները բարձրացել են, իսկ առաքման սովորական ուղիները չեն գործում։ Չնայած դրան, Հունգարիայի էներգամատակարարումը ողջ այս ընթացքում կայուն է մնացել»,- ասել է Սիարտոն։

Հունգարիայի պետական ​​էներգետիկ ընկերությունը և «Սոկարը» հունիսի սկզբին պայմանագիր են ստորագրել 100 մլն խմ գազի մատակարարման մասին։

Ադրբեջանը սկսել է բնական գազ մատակարարել Եվրոպա Հարավային գազային միջանցքով 2020 թվականի վերջին։