25 թվականից Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու միջազգային օդանավակայանում կսկսի գործել ևս մեկ եվրոպական ավիաընկերություն։ «Թրանդավիա Ֆրանս»-ը (Transavia France) 2025 թվականի ապրիլի 9-ից շաբաթական երկու անգամ ուղիղ կանոնավոր չվերթներ կիրականացնի Փարիզ-Թբիլիսի-Փարիզ ուղղությամբ։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի օդանավակայանների միությունը։
Օդանավակայանների միության գլխավոր տնօրեն Իրակլի Քարքաշաձեի խոսքով, ավիաընկերության հետ մեկ տարվա ակտիվ բանակցությունները հաջողությամբ ավարտվել են։
«2025 թվականից Թբիլիսիի ուղղությամբ կսկսի գործել եւս մեկ եվրոպական ավիաընկերություն։ Մենք ուրախ ենք, որ մեր համագործակցությունը Air France-KLM խմբի հետ հաջողությամբ ավարտվել է, և ֆրանս-հոլանդական բազմազգ ավիացիոն հոլդինգի ևս մեկ ավիաընկերություն մուտք է գործում վրացական ավիացիոն շուկա։ Մենք անընդհատ աշխատում ենք մեր շուկաների դիվերսիֆիկացման վրա և փորձում մեր ուղևորներին առաջարկել թռիչքներ տարբեր օդանավակայաններից:
Կարևոր է, որ Թրանսավիա Ֆրանս-ը թռչում է Թբիլիսի Փարիզից, Օրլի օդանավակայանից։ Ինչը նշանակում է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքը Վրաստանի մայրաքաղաքին միանալու է երկու օդանավակայանների միջոցով, իսկ դեպի Փարիզի երրորդ օդանավակայան (Բովես) թռիչքները իրականացվում են Քութաիսիի միջազգային օդանավակայանից։ Մոտ ապագայում մենք հնարավորություն կունենանք էլ ավելի շատ նորամուծություններ և ուղիղ չվերթներ առաջարկել մեր ուղևորներին»,- ասել է Իրակլի Կարքաշաձեն։
Տեղեկատվության համար՝ Թրանսավիա Ֆրանս-ը ֆրանսիական ցածր գնով ավիաընկերություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին, որը պատկանում է Air France-ին և հոլանդական Transavia-ին։ Նրա հիմնական բազան գտնվում է Փարիզի Օրլի օդանավակայանում։ Ավիաընկերության կայքում արդեն հնարավոր է տոմսեր գնել։