Թրամփի խաղարարար ծրագիրը կբերի իրական առաջընթաց Աֆղանստանում պատերազմը ավարտելու գործում. Գիորգի Գախարիա
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան նշում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղարար ծրագիրը իրական առաջընթաց է բերելու Աֆղանստանի պատերազմը ավարտին հասցնելու գործում: Այս մասին նա գրել է իր «Twitter»-ում:
«Նշվում է մի կարևոր պահ: Նախագահ Թրամփի խաղաղարար ծրագիրը իրական առաջընթաց կբերի Աֆղանստանի պատերազմը ավարտին հասցնելու գործում: Վրաստանը շարունակում է աջակցել Միացյալ Նահանգներին, որպեսզի տեսնի, որ համաձայնագրի պայմանները կատարվել են»,- գրել է Գիորգի Գախարիան:
ԱՄՆ-ն և «Թալիբան»-ը խաղաղ գործընթացը սկսելու կապակցությամբ ստորագրել են համաձայնագիր: