Թրամփի որոշումը Մերձավոր Արևելքում ապակայունացնող բնույթ է կրում. Պուտին
Թրամփի որոշումը Մերձավոր Արևելքում ապակայունացնող բնույթ է կրում. Պուտին

ՌԴ նախագահը զգուշացրել է Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք Ճանաչելու ԱՄՆ-ի նախագահի որոշման կապակցությամբ:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ Թրամփի այդ քայլն ապակայունացնող բնույթ է կրում:

Պուտինը նշել է, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանությունն այդ քաղաք փոխադրելու Թրամփի որոշումը ոչ միայն չի նպաստելու Միջին Արևելքի խնդիրների կարգավորմանը, այլև ապակայունացնում է այս տարածաշրջանի իրավիճակը, որն առանց այդ քայլի էր բարդ էր:

ՌԴ նախագահը նշել է, որ այդ որոշումը կարող է ոչնչացնել Իսրայել-Պաղեստին հակամարտության կարգավորման հեռանկարը:

Չնայած տարածաշրջանային ու միջազգային հակառակություններին, դեկտեմբերի 6-ին, Դոնալդ Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ի դեսպանությունը Երուսաղեմ փոխադրելու իր որոշման մասին, ինչը առթեց իսլամական ու արաբական աշխարհի զայրույթը: