Թրամփի օրոք ԱՄՆ-ն ընդունել է 15 տարվա ընթացքում ռեկորդային քիչ թվով փախստականների
Թրամփի օրոք ԱՄՆ-ն ընդունել է 15 տարվա ընթացքում ռեկորդային քիչ թվով փախստականների

Նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ը ընդունել է 29 022 փախստականի։ Դա հանդիսանում է ամենացածր ցուցանիշը վերջին 15 տարում։

Ինչպես հայտնում է USA Today-ը, օրինական միգրացիայի հոսքերը խիստ դանդաղել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Վաշինգտոնում և Նյու Յորքում «Ալ-Քաիդա» խմբավորման գրոհայինների կողմից իրականացված ահաբեկչություններից հետո։

Բացի այդ, պարբերականը հավելում է, որ Ջորջ Բուշ-կրտսերի և Բարաք Օբամայի օրոք փախստականների ընդունման քվոտաները տատանվել են տարեկան 70-80 հազարի միջակայքում։ 2016 թվականին ԱՄՆ-ում փախստականների թիվն այդ ծրագրով, որը տարածվում է հայրենիքում քաղաքական, ազգային, կրոնական կամ այլ դրդապատճառներով հալածանքների ենթարկվողների վրա, հասել է 94.8 հազարի։