Թրամփի և Նազարբաևի հանդիպմանը քննարկվելու են Աֆղանստանում և Սիրիայում առկա իրավիճակը
Թրամփի և Նազարբաևի հանդիպմանը քննարկվելու են Աֆղանստանում և Սիրիայում առկա իրավիճակը

Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփն ու Նազարբաևը քննարկելու են միջազգային մարտահրավերները, այդ թվում՝ Աֆղանստանում և Սիրիայում առկա իրավիճակը, հարցերը, որոնք քննարկվելու են Անվտանգության խորհրդում Ղազախստանի նախագահության ընթացքում:

Հիեցնենք, հունվարի 16-ին, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:

Ղազախստանը հունվարի 1-ից ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը: