Թրամփը ստորագրել է ԱՄՆ բյուջեի մասին օրենքը
Թրամփը ստորագրել է ԱՄՆ բյուջեի մասին օրենքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրինագիծ՝ 2018-19 ֆինանսական տարվա դաշնային բյուջեի մասին։ Այսպիսով երկարացվել է կառավարական գերատեսչությունների ֆինանսավորումը։ Այս մասին պետության ղեկավարը գրել է Twitter-ում։

«Հենց նոր ստորագրեցի օրինագիծը։ Այժմ մենք կլինենք ուժեղ, քան երբևէ։ Մենք սիրում ենք մեր բանակն ու ունենք դրա կարիքը, մենք բանակին տվել ենք ամեն ինչ և նույնիսկ ավելին։ Դա տեղի է ունեցել տևական ժամանակում առաջին անգամ։ Դա նաև նշանակում է աշխատատեղեր, աշխատատեղեր, աշխատատեղեր»,-գրել է Թրամփը։

Նշենք, որ օրինագիծը նախատեսում է առաջիկա 2 տարում ռազմական ծախսերի՝ 165 մլրդ դոլարով ավելացում։