Թրամփը Կիմ Չեն Ինի հետ զրույցի պատրաստակամություն է հայտնել

13:29, 07.01.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ պատրաստ է հեռախոսազույց ունենալ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ։

Քեմփ-Դևիդի իր նստավայրում ԶԼՄ-ների ներկայացուցիչների առջև ելույթ ունենալով՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ ինքը հավատում է երկխոսությանը, սակայն նշել է, որ Ամերիկան կոշտ դիրքորոշում է զբաղեցնում։

«Իհարկե, ես դա կանեմ, սակայն ոչ առանց նախապատրաստման»,-ընդգծել է Թրամփը։ Բացի այդ, նա հիշեցրել է, որ այժմ Հյուսիսային Կորեան և Հարավային Կորեան պատրաստվում են քննարկել հարցերը՝ կապված հարավկորեական Փհյոնչհանում առաջիկա Օլիմպիական խաղերի հետ։ Իր միկրոբլոգում նա գրել է, որ առաջիկայում, իհարկե, ոչինչ չի փոխվի, սակայն պետք չէ թերագնահատել երկխոսության ուժը։

Նմանատիպ