Թրամփը «կեղտոտ անցքեր» է անվանել երկրները, որտեղից ներգաղթյալները ժամանում ԱՄՆ
Թրամփը «կեղտոտ անցքեր» է անվանել երկրները, որտեղից ներգաղթյալները ժամանում ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք երկրների անվանել է «կեղտոտ անցքեր», որոնցից երկիր են ժամանում ներգաղթյալները։ Այս մասին նա հայտարարել է կոնգրեսականների հետ միգրացիոն խնդիրներով հանդիպման ժամանակ, փոխանցում է CNN հեռուստաալիքը։

Երբ Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Դիկ Դուրբինը քննարկման ընթացքում հիշատակել է Հայիթիի մասին, Թրամփը հարցրել է, թե ինչու՞ է ինչ-որ մեկն ուզում, որպեսզի երկիր ներթափանցեն մարդիկ Հայիթիից, Սալվադորից կամ Աֆրիկայի երկրներից։

«Ինչու՞ է ինչ-որ մեկն ուզում, որպեսզի կեղտոտ անցքերից այդ բոլոր մարդիկ գան այստեղ»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ը պետք է ձգտի այն բանին, որպեսզի մարդիկ իրենց մոտ գան այնպիսի երկրներից, ինչպիսին Նորվեգիան է։

ԱՄՆ նախագահի մամլո քատուղարը չի հերքել, որ քաղաքական գործիչն իր ելույթում նման ձևակերպում է օգտագործել։ Դրա հետ մեկտեղ Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ Դոնալդ Թրամփը պայքարում է ամերիկացի ժողովրդի, այլ ոչ թե ուրիշ երկրների շահերի համար։