Թրամփը կարգադրել է Ազգային գվարդիան ուղարկել պահպանելու Մեքսիկայի սահմանը
Թրամփը կարգադրել է Ազգային գվարդիան ուղարկել պահպանելու Մեքսիկայի սահմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուշագիր է ստորագրել, որով թույլ է տրվում Ազգային գվարդիան օգտագործել Մեքսիկայի սահմանի պահպանության համար:

«Պաշտպանության նախարարը ներքին անվտանգության նախարարությանը պետք է աջակցի հարավային սահմանների անվտանգության ապահովման եւ այլ անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման գործում, որոնք կոչված են կանգնեցնելու մեր երկիր մահացու թմրամիջոցների, մաքսանենգության, ավազակների եւ այլ հանցագործների, ինչպես նաեւ ապօրինի ներգաղթյալների հոսքը: Պաշտպանության նախարարը պետք է պահանջի Ազգային գվարդիայի զինծառայողների օգտագործումը այս առաքելությանն օգնելու համար»,- նշված է հուշագրում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանության եւ ներքին անվտանգության նախարարություններին հանձնարարել էր Ազգային գվարդիային ներգրավել սահմանների պահպանությանը, ինչը Մեքսիկայում բացասական արձագանք էր հարուցել: