Թրամփը համաձայնել է Կիմ Չեն Ինի առաջարկին՝ հանդիպել միմյանց հետ
Թրամփը համաձայնել է Կիմ Չեն Ինի առաջարկին՝ հանդիպել միմյանց հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ հանդիպելու առաջարկին: Fox News-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Հարավային Կորեայի նախագահին կից Ազգային անվտանգության վարչության ղեկավար Չոն Յի Յոնը:

Նրա խոսքով՝ Թրամփը պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ինի հետ մինչև այս տարվա մայիս:

«Ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա կշարունակվի մինչև Հյուսիսային Կորեան իր խոսքերը կոնկրետ գործերի չվերածի»,- հավելել է Չոն Յի Յոնը:

Ավելի վաղ Թրամփը հանդիպման առաջարկով նամակ էր ստացել Կիմ Չեն Ինից: