Թրամփ. Հայտարարում եմ, որ ԿԺԴՀ-ի դեմ սահմանում ենք ամենամասշտաբային պատժամիջոցները
Թրամփ. Հայտարարում եմ, որ ԿԺԴՀ-ի դեմ սահմանում ենք ամենամասշտաբային պատժամիջոցները

Միացյալ Նահանգները պատժամիջոցների խոշոր փաթեթ են ներդնում ԿԺԴՀ դեմ, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Այսօր ես հայտնում եմ, որ մենք պատմության մեջ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթն ենք ներդնում հյուսիսկորեական ռեժիմի դեմ։ Ֆինանսների նախարարությունը նոր գործողություններ է ձեռնարկելու ռեժիմի եկամուտների եւ վառելիքի աղբյուրները փակելու համար»,- ասել է Թրամփը։

Պատժամիջոցային ցանկում են 56 նավեր, նավագնացության եւ առեւտրային ընկերություններ, որոնք, ըստ Վաշինգթոնի, օգնում են Հյուսիսային Կորեային խուսափել պատժամիջոցներից։