Հավելյալ կկառուցվի 3 000 ուսանողի վրա հաշվի առնված հանրակացարան,- այս մասին հայտարարել է կրթության նախարար Միխեիլ Չխենկելին՝ նախագահի վարչությունում, որտեղ ներկա է գտնվել Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:
Միխեիլ Չխենկելիի հայտարարությամբ, հանրակացարանը կկառուցեն մասնավոր ներդրողները և կսկսվի նաև ԹՊՀ-ի երկրորդ շենքի վերանորոգումը:
Միխեիլ Չխենկելին նշել է, որ ԹՊՀ-ը ինտելեկտուալ կենտրոն է, որը հանրության կյանքում ունի մեծ ներդրում:
«Նախարարության աջակցությամբ Լիսիի լճի մոտ արդեն բացվել է հանրակացարան:
Դրա հետ մեկտեղ, փառատոնը, որը կանցկացվի այս տարի, նվիրվելու է Թբիլիսիի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանին և միջոցառումը կանցկացվի համալսարանում»,- հայտարարել է Միխեիլ Չխենկելին: