Թոշակային հիմնադրամի ծավալը հասել է 100 միլիոն լարիի: Այս մասին Առաջին ալիքին տեղեկացրել են Թոշակային գործակալությունից:
Գումարների մի մասն այս պահի դրությամբ կոմերցիոն բանկերի ավանդներում են, իսկ մնացած մասը՝ Ազգային բանկի հաշվին:
Ազգային բանկի դեպքում, տարեկան տոկոսադրույքը 6.75 տոկոս է, կոմերցիոն բանկերում՝ 5-8.5 տոկոս:
Գումարների տնօրինումը սկսվելու է Թոշակային գործակալության ներդրումային խորհրդի համալրումից հետո: