Թոշակառու ուսուցիչները, որոնք արդեն որոշել են հեռանալ համակարգից, դրամական պարգևը կստանան սեպտեմբերին
Թոշակառու ուսուցիչները, որոնք արդեն որոշել են հեռանալ համակարգից, դրամական պարգևը կստանան սեպտեմբերին

Այն թոշակառու ուսուցիչները, որոնք ինքնակամ հեռանում են համակարգից, դրամական պարգև կկարողանան ստանալ մինչև տարեվերջ,- այս մասին հայտարարել է Վրաստանի կրթության նախարար Միխեիլ Բատիաշվիլին՝ կառավարության նիստի ավարտից հետո անցկացված մամլո ասուլիսին:

Ինչպես նշել է Միխեիլ Բատիաշվիլին, ուսուցչի մասնագիտական զարգացման սխեմայում արդեն մտցվել են փոփոխություններ:

«Որոշումը արդեն մտել է ուժի մեջ: Երկու տարվա աշխատավարձի հետ միասին, համակարգից ինքնակամ հեռանալու դեպքում թոշակառու մանկավարժները կստանան նաև առողջության ապահովագրում: Մոտ 6 հազար մանկավարժ է, որ ցանկություն է հայտնել դուրս գալ համակարգից»,- հայտարարել է Միխեիլ Բատիաշվիլին:

Նախարարի հայտարարությամբ, մանկավարժների մի մասը ևս ցանկանում է հեռանալ և ցանկացողների քանակը ցույց է տալիս, որ թեման հրատապ էր:

«Համարում ենք, որ պետությունը պետք է հոգ տանի այն մարդկանց մասին, որոնք տարիներ շարունակ ծառայել են այս համակարգին»,- հայտարարել է Բատիաշվիլին:

Կրթության բարեփոխման շրջանակներում թոշակային տարիքի պրակտիկանտ ուսուցիչների համար հաստատվել է դրամական պարգև տալու կարգը: