Թոռնիկե Շենգելիայի 20 միավորը և «Բասկոնիայի» անընդմեջ 6-րդ հաղթանակը Իսպանիայի առաջնությունում
Իսպանիայի բասկետբոլի առաջնության առաջին շրջանի ավարտական հանդիպումները փայլուն կերպով է անց կացնում Թոռնիկե Շենգելիայի «Բասկոնիան»:
Երեկ, «Բասկոնիան» պարտության է մատնել «Անդորային» և տոնել անընդմեջ 6-րդ հաղթանակը:
Թոռնիկեն հանդիպումը սկսել է հիմնական կազմում և ընդհանուր առմամբ խաղացել է 22 րոպե, որի ընթացքում վաստակել է 20 միավոր: 21 միավոր է հավաքել Շենգելիայի թիմակից, ֆրանսիացի Ռոդրիգ Բոբուան: Ընդհանուր առմամբ հանդիպումը ընթացել է բասկերի առավելությամբ և ավարտվել 97:94 հաշվով:
Պեդրո Մարտինեսի ղեկավարած թիմը բարելավել է իր դիրքերը առաջնության աղյուսակում և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Հաջորդ հանդիպումը «Բասկոնիան» անց է կացնելու «Մուրսիայի» հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan