Բասկետբոլի «Եվրոլիգա» խաղարկության 13-րդ տուրում Թոռնիկե Շենգելիայի «Բասկոնիան» հանդիպել է Միլանի «Օլիմպիային» և պարտվել 85:92 հաշվով:
Իսպանական ակումբը խաղի սկզբից հետնորդի դերում էր և չորրորդ պերիոդում պարտվում էր 25 միավորով, սակայն ուժերը հավաքելու շնորհիվ իսպանացիներին հաջողվեց զգալիորեն կրճատել հաշիվը, սակայն այնուամենայնիվ նրանց չհաջողվեց փրկել հանդիպումը:
«Բասկոնիայի» վրացի ավագը հանդիպումը սկսել է մեկնարկային կազմում, խաղացել է 28 րոպե և վաստակել 19 միավոր:
Իր խաղով Շենգելիան ճանաչվել է հանդիպման լավագույն բասկետբոլիստը:
Այս պարտությամբ, «Բասկոնիան» խաղարկության աղյուսյակում զբաղեցրել է 9-րդ տեղը:
Տուրի կենտրոնական հանդիպմանը, Պիրեոսի «Օլիմպիակոսը» 88:86 հաշվով պարտության է մատնել Մոսկվայի «ԲՄԿԱ»-ին:
Հեղինակ -
Edgar Barsegyan