Թոռնիկե Շենգելիան վերադառնում է խաղադաշտ. Մեզ սպասվում են կարևոր հանդիպումներ Վրաստանի հավաքականի հետ
Վրաստանի բասկետբոլի հավաքականի ավագ Թոռնիկե Շենգելիան սոցցանցում գրառում է կատարել, որում գրում է իր առողջական վիճակի և ապագա ծրագրերի մասին.
«Բարեբախտաբար, վերականգնողական գործընթացը լավ է ընթանում, և ես ուրախ եմ մի քանի ամսվա ընդմիջումից հետո վերադառնալ իմ սիրելի գործունեությանը։ Առջևում Ա Սերիայի և Եվրալիգայի խաղերն են «Վիրտուսի» հետ, իսկ նոյեմբերի 10-ից մեզ սպասվում են աշխարհի առաջնության ընտրական փուլի կարևոր խաղեր Վրաստանի հավաքականի հետ»։
Հիշեցնենք, որ Թոռնիկեն վնասվածք էր ստացել օգոստոսի 24-ին Եվրոբասկետից առաջ, Հոլանդիայի հետ հանդիպման ժամանակ։ Դրանից հետո նա բուժում է ստանում եւ ինչպես ինքն է ասում՝ պատրաստ կլինի ազգային հավաքականի հանդիպումներին։
Աշխարհի առաջնության ընտրական փուլում Վրաստանի հավաքականը նոյեմբերի 11-ին Ռեյկյավիկում կխաղա Իսլանդիայի հետ, իսկ նոյեմբերի 14-ին՝ Իտալիայի հետ, Թբիլիսիում։