Թոռնիկե Շենգելիան ճանաչվել է Իսպանիայի առաջնության լավագույն բասկետբոլիստ
Տոռնիկե Շենգելիան «լիգա Էնդեսա»-ի «տարվա հսկան» է: Իսպանիայում, բասկետբոլի տարվա ամփոփիչ միջոցառման ժամանակ, «Բասկոնիայի» վրաց ավագը արժանացել է ամենակարևոր տիտղոսին:
Իսպանիայի բասկետբոլի լիգայի ՝ «տարվա հսկա» կոչումը նշանակում է առաջնության լավագույն բասկետբոլիստ, ինչը Թոռնիկե Շենգելիայի և վրացական բասկետբոլի համար մեծ ճանաչում է:
Premios Gigantes-ի մրցանակաբաշխությունը անց է կացվել Մադրիդում: Մրցանակը Շենգելիային հանձնել է «լիգա էնդեսայի» ղեկավար, Իգնասիո Խիմենես Սոլերը:
Նույն մրցանակաբաշխությանը Թոռնիկե Շենգելիայի «Բասկոնիան» արժանացել է առաջնության հսկայի կոչմանը: