Թորնիկե Ռիժվաձեն ծաղկեպսակ դրեց 2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմում զոհված հերոսների հուշահամալիրին
Թորնիկե Ռիժվաձեն ծաղկեպսակ դրեց 2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմում զոհված հերոսների հուշահամալիրին

Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն ծաղկեպսակ դրեց 2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմում զոհված հերոսների հուշահամալիրին:

«Խոնարհվում եմ բոլոր զոհված հերոս զինվորների, քաղաքացիական անձանց և նրանց ընտանիքների առջև: Ծանր օր է նորագույն պատմության մեջ: Այսօր էլ մեր երկիրը օկուպացված է: Ազատության համար պայքարը շարունակվում է, և այս պայքարն անպայման կավարտվի հաղթանակով», – ասաց Թորնիկե Ռիժվաձեն:

Միջոցառմանը ներկա էին Աջարիայից օգոստոսյան պատերազմում զոհվածների ընտանիքի անդամները, Աջարիայի կառավարության անդամները, Գերագույն խորհրդի պատգամավորները, Բաթումիի քաղաքապետարանի պաշտոնյաները: Հնչեց Վրաստանի օրհներգը:

Ռուս-վրացական պատերազմի 13-րդ տարելիցի կապակցությամբ ամբողջ երկրում պետական ​​դրոշները խոնարհվել են: