Թորնիկե Ռիժվաձեն լքել է Աջարիայի ինքնավար Հանրապետության կառավարության նախագահի պաշտոնը
Թորնիկե Ռիժվաձեն լքել է Աջարիայի ինքնավար Հանրապետության կառավարության նախագահի պաշտոնը

Թորնիկե Ռիժվաձեն լքել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահի պաշտոնը։

Այս մասին Ռիժվաձեն գրել է սոցիալական ցանցում․

«Ես որոշում եմ կայացրել թողնել Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահի պաշտոնը։ Այս պաշտոնը զբաղեցնում եմ արդեն յոթ տարի։ Ժամանակն է նորության, և ցանկանում եմ հաջողություն մաղթել ապագա նախագահին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր պարոն Բիձինա Իվանիշվիլին՝ իմ տարածաշրջանին ծառայելու հնարավորության համար։ Շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի վարչապետ պարոն Իրակլի Կոբախիձեին, Վրաստանի նախագահ պարոն Միխեիլ Ղավելաշվիլին՝ կառավարության ղեկավարի պաշտոնում ստացած աջակցության համար։ Շնորհակալ եմ յուրաքանչյուր աշխատակցի, կուսակցության անդամներին, թիմին։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Աջարիայի բնակչությանը՝ ցուցաբերած վստահության համար։ Ես մնում եմ «Վրացական երազանք» կուսակցության նվիրված զինվոր, և վստահ եմ, որ մեզ սպասում են բազմաթիվ հաղթանակներ»։