Թոռնիկե Ռիժվաձեն հանդիպել է վթարային բնակելի շենքերում ապրող ընտանիքների հետ
Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն հանդիպել է վթարային շենքերում ապրող ընտանիքների հետ և անձամբ ներկայացրել Աջարիայի կառավարության և Բաթումիի քաղաքապետարանի համատեղ ծրագիրը՝ «Բաթումին առանց վթարային տների»։
Աջարիայի կառավարությունը և Բաթումի քաղաքապետարանը սկսել են «Բաթումին առանց վթարային տների» կառավարական ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում Բաթումիում բոլոր վնասված շենքերը կփոխարինվեն ժամանակակից բնակելի համալիրներով:
Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության տվյալներով՝ այս տարի ավելի քան 630 ընտանիքների, որոնք ապրում են վտանգավոր միջավայրում, կլուծվեն բնակարանային խնդիրները։ Բնակարանները բնակչությանը կհանձնվեն կապիտալ վերանորոգված վիճակում, ընտանիքներին կտրամադրվի վարձով մինչև բնակարանների սեփականության իրավունքի փոխանցումը։
Ծրագրի բյուջեն 80 մլն. լարի է: Առաջիկա չորս տարիներին Բաթումում այլևս վնասված տներ չեն լինի։ Ծրագրի կարիք ունեցող բոլոր մարդկանց կտրամադրվի նոր ապահով բնակարան:
Բացի այդ, ավելի քան 10 մլն. լարի կծախսվի Բաթումիում մշակութային ժառանգության հուշարձանների կարգավիճակ ունեցող տների վերականգնման համար: