Թորնիկե Ռիժվաձե. Փրկարարական աշխատանքներից հետո, կոնստրուկտորներն ու երկրաբանները կուսումնասիրեն շենքերի կայունությունը, որքանով է անվտանգ այնտեղ մնալն ու ապրելը
Թորնիկե Ռիժվաձե. Փրկարարական աշխատանքներից հետո, կոնստրուկտորներն ու երկրաբանները կուսումնասիրեն շենքերի կայունությունը, որքանով է անվտանգ այնտեղ մնալն ու ապրելը

Բաթումիում, փրկարարական աշխատանքներից հետո, կոնստրուկտորներն ու երկրաբանները կուսումնասիրեն շենքերի կայունությունը, – լրագրողներին ասաց Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն:

Նա ասաց, որ պետք է սպասել հետաքննության արդյունքներին:

«Հենց փրկարարներն ավարտեն աշխատանքը, այստեղ մոբիլիզացված են կոնստրուկտորներ, ինչպես նաև երկրաբաններ, ովքեր կուսումնասիրեն շուրջը գտնվող բոլոր շենքերի կայունությունը, որքանով է անվտանգ այնտեղ մնալն ու ապրելը:

Միևնույն ժամանակ, կա համապատասխան պատասխանատվություն կոնկրետ անձանց նկատմամբ: Ամենակարեւորը, մենք պետք է սպասենք հետաքննության արդյունքներին», – ասել է Թորնիկե Ռիժվաձեն: