Թոռնիկե Օնիկաշվիլին և Սանդրո Մելիքիձեն բրոնզե մեդալ են նվաճել Համաշխարհային ունիվերսիադայում #1TVSPORT
Չինաստանի Չենգդու քաղաքում ընթացող Համաշխարհային համալսարանական խաղերում վրացի ջրացատկորդներ Սանդրո Մելիքիձեն և Թոռնիկե Օնիկաշվիլին նվաճել են բրոնզե մեդալ։
Վրացի մարզիկները երեք մետրից սինխրոն ցատկում զբաղեցրել են երրորդ տեղը։
Նշենք, որ սա անկախ Վրաստանի պատմության մեջ առաջին մեդալն է այս մարզաձեւում Ունիվերսիդադում։