Թորնիկե Մոլաշվիլի. Բոլորդ եկեք Ռուսթավիի բանտ, որտեղ Սաակաշվիլին է, և ցույց կտամ, թե ովքեր են իրական քաղբանտարկյալները
Թորնիկե Մոլաշվիլի. Բոլորդ եկեք Ռուսթավիի բանտ, որտեղ Սաակաշվիլին է, և ցույց կտամ, թե ովքեր են իրական քաղբանտարկյալները

Բոլորդ եկեք Ռուսթավիի բանտ, որտեղ Սաակաշվիլին է, և ցույց կտամ, թե ովքեր են իրական քաղբանտարկյալները, – ասել է Սուլխան Մոլաշվիլիի եղբայրը՝ Թորնիկե Մոլաշվիլին, Ռուսթավիի բանտի մոտ հանրահավաքից առաջ:

Ինչպես նշել է Թորնիկե Մոլաշվիլին, Վրաստանում մարդկանց որոշակի խումբ մոռացկոտ է:

«Բոլորդ ժամը 14:00-ին եկեք Ռուսթավիի բանտ, որտեղ Միխեիլ Սաակաշվիլին է, եւ կտեսնեք, թե ովքեր են իրական քաղբանտարկյալները: Ես պարզապես կոչ եմ անում մարդկանց, խնդրում եմ, եկեք, քանի որ, թվում է, վրաց ժողովրդի կատեգորիա կա, որը շատ մոռացկոտ է, և չի հիշում մեր նորագույն պատմությունը կամ չի ցանկանում հիշել»,- ասել է Թորնիկե Մոլաշվիլին:

«Ազգային շարժման» իշխանության օրոք տուժածներն ու նրանց ընտանիքի անդամները հանրահավաք են անցկացնելու Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկի դիմաց, այսօր՝ ժամը 14:00-ին: