Թոմաս Տուխելը դարձավ «Չելսիի» գլխավոր մարզիչը. Պաշտոնական
Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչն է: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Տուխելի հետ կնքվել է մեկուկես տարվա պայմանագիր: Այս պաշտոնում նա փոխարինել է գերմանացի Ֆրենկ Լեմպարդին, ով աշխատանքից հեռացվել էր հունվարի 25-ին: Լեմպարդը «Չելսին» մարզում էր 2019 թվականի հուլիսից:
Այս մրցաշրջանում «Չելսին» 29 միավորով Պրեմիեր լիգայի 9-րդ տեղում է: Առաջնության վերջին ութ հանդիպումներում լոնդոնյան ակումբը պարտվել է հինգ անգամ:
Տուխելը 47 տարեկան է: Նրա գլխավորությամբ «Պարի Սեն Ժերմենը» երկու անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն և պատմության մեջ առաջին անգամ հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ 0:1 հաշվով զիջել է «Բավարիային»: Տուխելը աշխատել է նաև Դորտմունդում և Մայնցում: