Թոմաս Հենդրիկ Իլվես. Եթե մենք իմանայինք, որ Պուտինը Կրեմլում կմնա մինչև 2030 թվականը, գուցե 2008 թվականին վրացիներին և ուկրաինացիներին ասեինք, որ ընդունում ենք ՆԱՏՕ
Թոմաս Հենդրիկ Իլվես. Եթե մենք իմանայինք, որ Պուտինը Կրեմլում կմնա մինչև 2030 թվականը, գուցե 2008 թվականին վրացիներին և ուկրաինացիներին ասեինք, որ ընդունում ենք ՆԱՏՕ

2008-ին Պուտինը ութ տարի արդեն կառավարում էր Ռուսաստանը, եթե մենք իմանայինք, որ նա Կրեմլում կմնար մինչև 2022 թվականը, և առավել ևս մինչև 2030 թվականը, գուցե այդ ժամանակ մենք վրացիներին և ուկրաինացիներին ասեինք, որ նրանց կընդունենք ՆԱՏՕ-ի անդամ,- «Դոյչե Վելլե»-ին տված հարցազրույցում ասել է Էստոնիայի նախկին նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը:

Հենդրիկ Իլվեսը հիշում է Բուխարեստի 2008 թվականի գագաթնաժողովը:

«Պուտինը Բուշին ասաց. Ուկրաինան պետություն չէ: Դա շատ ազդեց Բուշի վրա, հիշում եմ, որ բոլորին պատմում էր այդ մասին: Բայց Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության դուռը չբացելու որոշումը կայացրել են պարզապես Անգելա Մերկելը և Նիկոլա Սարկոզին, ովքեր ասացին ոչ: Հիշում եմ, որ Լեհաստանի հանգուցյալ նախագահ Լեխ Կաչինսկին վրդովվեց և վիճեց Գերմանիայի պատվիրակության հետ այդ մասին։ Դրանից հետո հայտնի փոխզիջում է մշակվել՝ կազմակերպությանն անդամակցելու խոստում է տրվել, սակայն կոնկրետ ժամկետներ չեն նշվում։ Այս որոշումը Պուտինին կանաչ լույս է տվել Ուկրաինայի և Վրաստանի դեմ ցանկացած գործողություններ ձեռնարկելու համար»,- ասել է Իլվեսը։