Թող ոչ մեկ չմտածի, որ գերակշիռ պարտքերի հիմնախնդրի լուծման և նոր, արդար խաղի կանոնների հաստատման համար, որևէ մեկը ետ կնահանջի. Մամուկա Բախտաձե
Ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, թող ոչ մեկ չմտածի, որ այն բարեփոխումների անցկացման գործում, որը կապված է գերակշիռ պարտքերի սկզբունքային լուծման և նոր, արդար խաղի կանոնների հաստատման հետ, որևէ մեկը ետ կնահանջի, դա անելու ենք շատ արագ, շատ սկզբունքորեն,-այս մասին Վրաստանի ֆինանսների նախարար, Մամուկա Բախտաձեն հայտարարել է «ֆեյսբուկ լայվի» ժամանակ:
Ինչպես նշել է Մամուկա Բախտաձեն, մոտ օրերս հասարակությունը կտեղեկանա ևս մեկ նորույթի մասին, որը վերաբերում է Վրաստանում գերակշիռ պարտքերի հիմնախնդրի լուծմանը:
Նախարարի խոսքերով, գերակշիռ պարտքերը առաջացրել են ոչ միայն այն, որ վրաց ընտանիքները և քաղաքացիները պարտադիր իրենց ենթակայության տակ գտնվող եկամուտի մեծ մասը օգտագործում են վարկերի ծառայությունների և այն տիպի վարկերի համար, որոնք տնտեսապես ոչնպատակահարմար են, այլ Վրաստանում տեղի է ունենում Վրաստանում արտադրական գործունեությամբ զբաղվելու և արտադրական ներուժի նվազեցում:
«Երբ մենք զրուցում ենք մանր և միջին բիզնեսի աջակցության մասին, դա առանձին բարեփոխում է, դրան հարկավոր է իրավական փաթեթ և հարկային նախաձեռնության պատրաստում: Գերակշիռ պարտքերը այլ ուղղություն են և հարկավոր է օգտագործել իրավական մեխանիզմներ: Ընդհանուր առմամբ բոլոր բարեփոխումները ծառայում են մեկ նպատակին, Վրաստանում աղքատության հաղթահարմանը: Համապատասխանաբար այս բարեփոխումները փողկապակցված են: Այսօրվա դրությամբ մեր քաղաքացիների մեծամասնությունը այսպես կոչված «սև ցուցակում» է, որը խոչընդոտում է նրանց գործունեությանը»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan