Թմրանյութերի իրացման գործով ձերբակալված 8 մարդու նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվել է բանտարկություն
Թբիլիսիում, գիշերային ակումբներում թմրանյութերի անօրեն իրացման փաստով ձերբակալված ութ անձի նկատմամբ, դատարանը որպես խափանման միջոց է սահմանել բանտարկություն:
Դատավորը բավարարել է դատախազության միջնորդությունը, որը ձերբակալվածների նկատմամբ խափանման միջոց էր պահանջում բանտարկություն:
Ձերբակալվածների փաստաբանները այսօրվա դատական նիստին պահանջել են իրենց պաշտպանության տակ գտնվողներին ազատեն գրավի դիմաց:
Իրավապաշտպանները անվստահություն են հայտնում հետաքննությանը և պահանջում են փորձաքննություն անց կացնել օպերատիվ նյութերի վրա: Փաստաբանների հայտարարությամբ, ոչ մի ձերբակալված իր հետ թմրանյութ չի ունեցել:
Նիստին ներկա են ձերբակալվածների ընտանիքի անդամները:
Ներքին գործերի նախարարությունը մայիսի 12-ին, «Բասիանի» և «Գալերի» ակումբներում թմրանյութերի իրացման մեղադրանքով ձերբակալել է 8 մարդու:
Հեղինակ -
Edgar Barsegyan