Թմրաքաղաքականության օրինագծի շուրջ քննարկումներ են անցկացվելու բոլորի, այդ թվում պատրիարքարանի հետ. Իրակլի Կոբախիձե
Խորհրդարանի նախագահի Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, թմրաքաղաքականության օրինագծի շուրջ քննարկումներ են անցկացվելու բոլորի, այդ թվում պատրիարքարանի հետ:
Այս մասին հայտարարել է Իրակլի Կոբախիձեն Բաթումիում, լրագրողների հետ խոսելիս:
Խորհրդարանի նախագահի խոսքով, պետք է ընդլայնվի այն սուբյեկտների օղակը, որը կմասնակցի քննարկումներին:
Վրաստանի խորհրդարանում թմրաքաղաքականության ազատականացման առնչությամբ պատրաստված օրենսդրական փաթեթը նախաձեռնվել էր նախորդ տարվա գարնանը: