Թինաթին Բերձենիշվիլու գլխավորությամբ գործող «EBU»-ի գենդերային հավասարության խումբը կազմել է «Բոլորը հավասար են» վերտառությամբ ձեռնարկ
Եվրոպայի հեռարձակողների միության (EBU) գենդերային հավասարության խումբը, որը գլխավորում է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Թինաթին Բերձենիշվիլին, կազմել է «Բոլորը հավասար են» վերտառությամբ ձեռնարկ:
Սա ուղեցույց է, որը պատասխանում է աշխատող կանանց և տղամարդկանց հարաբերակցության մասին բոլոր հարցերին, կիսվում՝ արդեն արդյունավետ փորձով, որը տարբեր երկրների Հանրային հեռարձակողները ներդնում են գենդերային հավասարությունը պաշտպանելու համար:
Զեկույցը թարգմանվել է նաև վրացերենով և հասանելի է առցանց՝ 1tv.ge կայքէջում: Ձեռնարկի վրա աշխատել են «EBU»-ի անդամ 11 երկրների Հանրային հեռարձակողների ներկայացուցիչները: