Թինաթին Բերձենիշվիլին ներկայացել է Եվրոպական հեռարձակողների միության գլխավոր ասամբլեայի հանրային լրատվամիջոցների անաչառության պանելին
Թինաթին Բերձենիշվիլին Եվրոպական հեռարձակողների միության (EBU) գլխավոր ասամբլեայի հանրային լրատվամիջոցների անաչառության վերաբերյալ պանելային քննարկման բանախոսն է: Նիստին մասնակցում են՝ «BBC»-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվը, Շվեյցարիայի հեռարձակման կորպորացիայի գլխավոր տնօրեն Ժիլ Մարշանը և Շվեդիայի հանրային ռադիոյի գլխավոր տնօրեն Սիլլա Բյանկոն։
Թինաթին Բերձենիշվիլիի խոսքով, Հանրային հեռարձակողի գաղափարը և նրա գործառույթները առանձնահատուկ են և եզակի։
«Դա լրատվամիջոցի բարձր չափանիշ է, որը զերծ է ամեն տեսակի կողմնակալ ազդեցությունից և իրականացնում է սահմանադրությամբ տրված մանդատը։ Անկախ բևեռացման կամ նոր տեխնոլոգիաների զարգացման հետ կապված մարտահրավերներից, հանրային հեռարձակողները հասարակության համար ստեղծում են բարիք, միասնություն և ինտեգրում, որն անհրաժեշտ է և անփոխարինելի»,- ասաց Թինաթին Բերձենիշվիլին։
Եվրոպական հեռարձակողների միության հերթական՝ 90-րդ Գլխավոր ասամբլեայում կքննարկվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ Գործադիր խորհրդի հաշվետվությունը, կազմակերպության տարեկան և ֆինանսական հաշվետվությունները։ Հատուկ թեմատիկ նիստերը և պանելային քննարկումներն ընդգրկում են ժամանակակից մեդիայի ոլորտի արդի թեմաներ:
Գլխավոր ասամբլեայի ամառային նստաշրջանին հատուկ հրավերով մասնակցում են միայն «EBU» հիմնական և ասոցացված անդամների և բարեկամ կազմակերպությունների ղեկավարները, ինչպես նաև կոմիտեների նախագահները։
Համագումարն անցկացվում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում և հյուրընկալում է իսպանական RTVE հանրային հեռարձակողը։
Գլխավոր ասամբլեան Եվրոպական հեռարձակողների միության բարձրագույն ղեկավար մարմինն է և ունի բոլոր լիազորությունները, որոնք անհրաժեշտ են Միության նպատակներն իրականացնելու համար: Համագումարը հավաքվում է տարին երկու անգամ՝ ամառային և ձմեռային սեզոններին։